Ձերբակալվել է ՀՀ պետական եկամուտնների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել են ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալության լուրը՝ առանց անուն նշելու։
Կոմիտեից հստակեցրել են, որ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Հարությունյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին։