Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մայիսի վերջին դիմել է ՀՀ քննչական կոմիտե (ՔՊ)՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Բաբայանից ստացել ենք հաղորդում, իրականացնում ենք վարույթային գործողություններ»,- նշեց նա։
Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ վարույթը վերաբերում է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին 7 կրակոցով սպանված պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու գործին։
Նշենք, որ Բաբայանի հաղորդմամբ ևս մեկ վարույթ կա ՔԿ-ում։ Այն վերաբերվում է 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնեական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելուն։