Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով 5 մարդ է կալանավորվել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Մերձավանում զինված միջադեպի գործով փետրվարի 18-ին 1 անձ էր կալանավորվել։ Փետրվարի 6-ին Ավդալյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ դեպքի առնչությամբ ՔԿ-ում քրեական վարույթ է հարուցվել։ Փետրվարի 5-ին ՔԿ խոսնակը հայտնել էր, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության վարույթով 2 ձերբակալված կա, դեպքի առթիվ քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ։
Փետրվարի 6-ին Shamshyan.com-ը գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հարցերի պատճառով։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանում հաշվառված 29-ամյա Գրիգոր Օհանյանն է։