Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկած 62-ամյա կինն արգելանքից ազատ է արձակվել, հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ խոսնակի՝ կինն ընդունել է մեղադրանքը, հայտարարել է, որ զղջում է կատարվածի համար։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։
Ըստ հաղորդագրության՝ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված կնոջ նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով)։
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կնոջ՝ Երևանի բնակիչ, 62-ամյա Հասմիկ Գ.-ն․-ի ձերբակալության մասին։
Երևանի Շենգավիթի թաղապետարանից ձերբակալվածներ կան
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանից ձերբակալվածներ կան, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հաստատելով լուրը, որ թաղապետարանում իրավապահները գործողություններ են...