ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երաշխավորելու մասին Ադրբեջանին ուղղված պարտավորությունն ամրագրող որոշումը, հայտնում է միջազգային իրավական պարցերով ներկայացուցչի գրասենյակը։
«Դատարանը վերահաստատել է իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, գտել է, որ այս պահին չկա իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը լրացնելու անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 2023թ․ հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել էր որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։
Երևանի Շենգավիթի թաղապետարանից ձերբակալվածներ կան
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանից ձերբակալվածներ կան, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հաստատելով լուրը, որ թաղապետարանում իրավապահները գործողություններ են...