Ձերբակալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, պետական գույքի կառավարման վարչության ղեկավար (2011-2018թթ․) Արման Սահակյանը, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնն զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն ՀԿԿ-ն չի տրամադրել:
Նշենք, որ ձերբակալվածն ԱԺ նախկին խոսնակ Գալուստ Սահակյանի որդին է։






















