Գերմանական Շտուտգարտում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, 8 անձ է տուժել, հայտնում է Deutsche Welle-ն։
Նշվում է, որ տուժածներից 3-ը ծանր վնասվածքներ են ստացել։ Նախնական արդյունքներով՝ Շտուտգարտի ոստիկանությունը կատարվածը համարում է «ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահար», «հարձակման կամ կանխամտածված արարքի ոչ մի ապացույց չկա»:
SWR հեռուստաալիքի տվյալներով՝ ամենագնաց Mercedes-ի 43-ամյա վարորդը ձերբակալվել է։ ԶԼՄ-ների տվյալներով՝ անիվների տակ է ընկել մի կին՝ փոքր երեխայի հետ։