Լոռու մարզի Ստեփանավան համայնքի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, մարվել՝ 20։00-ին։
Գերատեսչության տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա։
Այսօր ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում փետրվարի 8-ի գիշերը բռնկված հրդեհի հետևանքով կա զոհ և 6 վիրավոր։ Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր օպերատիվ աշխատանքային խումբ։