Հուլիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, որի հետևանքով կան վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ժամը 09։40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 6 մարդ, որից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ բախման հետևանքով ճանապարհը երթևեկության համար դարձել է միակողմանի։
Երևանում սպանված անչափահաս տղայի և վիրավորների ինքնությունը հայտնի է. ԶԼՄ
Ոստիկանությունը պարզել է ապրիլի 19-ին Երևանում սպանված անչափահաս տղայի և վիրավորների ինքնությունը, հայտնել է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ...