Կան ֆիլմեր,որոնք փոխում են մարդու աշխարհայացքը, որից հետո մարդը հասկանում է, որ պետք է գնահատել այն, ինչ ունի հիմա, ոչ թե շարունակ անհանգստանալ նրա համար, ինչ չունի:Այսօր Ձեզ ենք ներկայացնում այդ ֆիլմերից մեկը՝«Երազանքների ցանկը»:
Հրաշալի դերասանների մասնակցությամբ այս ֆիլմը պատմում է երկու մահացու հիվանդ մարդկանց մասին, ովքեր ընդամենը 1 տարվա կյանք ունեն: Հերոսներին մարմնավորել են Ջեք Նիքոլսոնը և Մորգան Ֆրիմանը: Վերջիններս որոշում են միավորվել և իրենց չիրականացած ցանկությունների ցուցակներն ի կատար ածել:
Շրջագայել ամբողջ աշխարհով, հասցնել այն ամենը, ինչ չեն արել ողջ կյանքի ընթացքում և ուղղել հին սխալները: Հերոսների յուրաքանչյուր խոսակցություն ի վերջո հանգեցնում է այն մտքին, որ ապրել պետք է ոչ թե վաղը, 1 շաբաթից, այլ՝ հիմա:
Հունվար ամսվա ձմեռային արշավային տուրերի և երթուղիների ընտրանի Armenia Today-ից
Հայաստանում արշավային տուրերը գնալով ավելի տարածված են դառնում. լեռնային արահետները, լեռնանցքները և գագաթները գրավում են նրանց, ովքեր փնտրում են տարածք,...






































