Հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել, հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Հայտնի է դարձել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այժմ չի կարող այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին:
ՀԷՑ-ում չեղարկվել են ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով մի շարք գնման գործընթացներ:
Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունն անօրինական է:
Վարորդ Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով:
Թուրքիան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու մտադրության մասին և ՀՀ հետ սահմանը բացելու պայմաններ առաջադրել:
Օգոստոսի 1-ից Երևանում չեղարկվում է տրանսպորտի թղթային տարբերակով վճարումը:
«Տաշիր» ընկերությունների խումբն ավարտում է Երևանի կրկեսի վերակառուցումը: Tashir Group մշակութային նախագծի մեկնարկից առաջ Երևան են ժամանել կրկեսային արտիստներ:
Կառավարությունը փոխել է որոշումը՝ Սնուփ Դոգի փոխարեն Ջենիֆեր Լոպեսն է Երևանում համերգով հանդես գալու: