Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ֆոլկ Լաբ» նախագծի շրջանակներում հունվարի 21-ին տեղի կունենա «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների համույթի համերգը։
Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյան։ Դիրիժոր՝ Ալեքսան Հարությունյան։
Համերգին ներկա կլինեն Ռոմանոս Մելիքյանի անվան Երաժշտական քոլեջի վոկալ արվեստի բաժնի ուսանողները։
Համերգը կմեկնարկի ժամը 19:00-ին։ Տոմսերի գները տատանվում են 2000-5000 դրամի սահմաններում։