Նոյեմբերի 17-19-ը Տորոնտոյում կկայանա «Նուռ» հայկական կինոփառատոնը, հայտնում է Կանադայի Համազգային հայ մշակութային միության կայքը։
Փառատոնի ընթացքում կցուցադրվեն Ատոմ Էգոյանի «Յոթ շղարշ» և «Արարատ», Գարի Քանանյանի «Խաղաղություն բոլորին», Հասմիկ Մովսեսյանի «250 կմ» և այլ հայ ռեժիսորների ֆիլմեր։
Փառատոնի վիրտուալ մասը տեղի կունենա նոյեմբերի 13-16-ը, նշել են կազմակերպիչները։
Սեպտեմբերի 9-ին հայ կինոյի հարյուրամյակի առթիվ կայացել էր ևս մեկ կինոփառատոն։ Այն ներառում էր 22 ֆիլմ՝ նվիրված հայերի մասին պատմություններին կամ նկարահանված հայ ռեժիսորների կողմից։ Փառատոնը բացվել էր Մայքլ Գորջյանի «Ամերիկացի» ֆիլմով։