Որպես անհետ կորած որոնվում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովը, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ գերատեսչության՝ ժամը 18։00-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Օվանեսովը ժամը 16։30-ի սահմաններում կորել է։
Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։ Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին գերատեսչությունը խնդրում է անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։


























