«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին աջակցելու համար դատարանի մոտ հավաքված քաղաքացիների մեջ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անվտանգությունից մարդիկ կային, որոնք եկել էին գույքագրելու ներկաներին, լրագրողներին հայտնել է ՀԷՑ նախկին տնօրեն, «Մեր ձևով» շարժամ անդամ Դավիթ Ղազինյանը։
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կարապետյանի գործով դատական նիստից առաջ ՀԷՑ-ի աշխատակիցներին հորդորել են չներկայանալ դատարանի բակ՝ Կարապետյանին աջակցելու կամ դատական պրոցեսին հետևելու նպատակով։ ԶԼՄ-ները նաև նշել էին, որ ընկերության ներկայիս ղեկավարությունն աշխատակիցներին սպառնացել է աշխատանքի ազատմամբ և այլ հետևանքներով։
Ղազինյանը հաստատել է այն տեղեկությունը, որ աշխատակիցներին սպառնում են, որպեսզի չմասնակցեն Կարապետյանին աջակցող հավաքներին։ Նրա խոսքով՝ նախկինում մի քանի հոգանոց խմբերի հետ էին զրուցում, հիմա մի քիչ խելոքացել են, առանձին-առանձին են ասում, որ եթե դուրս գան, խնդիրներ կունենան։
«Բայց ախր չեն կարող, մեծ կոլեկտիվ է, ինձ մարդիկ տեսնում են։ Մարդկանց աչքերի մեջ տեսնում ես այդ անարդարությունը»,- ասել է Ղազինյանը։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Նա չի ընդունում մեղադրանքը՝ այն որակելով քաղաքական:
Մանրամասները՝ տեսանյութում։





































