«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցներին հորդորել են չներկայանալ դատարանի բակ՝ Կարապետյանին աջակցելու կամ դատական պրոցեսին հետևելու նպատակով, գրում է Past.am-ը:
ԶԼՄ-ն հավելել է, որ ՀԷՑ-ում աշխատանքն ավարտվում է 17։30-ին, իսկ նիստը դրանից հետո է մեկնարկում: Ընկերության ներկայիս ղեկավարությունը, ըստ ԶԼՄ-ի, աշխատակիցներին սպառնացել է աշխատանքի ազատմամբ և այլ լուրջ հետևանքներով։
Հակակոռուպցիոն դատարանն այսօր քննում է Կարապետյանի խափանման միջոցի հարցը:
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական:
Կարապետյանի ձերբակալությունից հետո սկսվել էր նրան պատկանող ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. նախկին ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը հուլիսի 18-ին նշանակվել էր ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Կարդացեք նաև՝






































