ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության երեք թալիսմանները, որոնք խորհրդանշում են Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան՝ համապատասխանաբար Քլաթչ արծիվը, Մեյփլ եղջերուն և Զայու յագուարը։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն նշել է, որ թալիսմանները «լի են ուրախությամբ, էներգիայով և միասնության ոգով, ինչպես հենց աշխարհի առաջնությունը»։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Առաջին անգամ առաջնությանը կմասնակցի 48 թիմ։






































