Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը հինգշաբթի օրը Կրեմլում կանցկացնի երկկողմ միջազգային հանդիպումների մարաթոն, այդ թվում՝ Փաշինյանի հետ։
Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել էր ՌԴ։ Նա կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:




































