Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը (77 կգ) չեմպիոն է հռչակվել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ամոյանը եզրափակչում ժամանակից շուտ 10։1 հաշվով հաղթել է Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակային։
Ամոյանը սեպտեմբերի 18-ին հաղթել էր իրանցի մարզիկ Ալիրեզա Աբդևալիին և անցել առաջնության եզրափակիչ։






































