Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը դարձել է Կալիֆոռնիայում կայացած կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շախմատի համաշխարհային օլիմպիադաների երկակի հաղթող Պետրոսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր։
Հարավային Կալիֆոռնիայի բաց առաջնությունը տեղի է ունեցել օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը՝ Գլենդելում։ Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 50 հազար դոլար։






































