Հայաստանում օգոստոսի 18-ին և 19-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Հորդորում ենք 11։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ օգոստոսի 18-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։




































