Օգոստոսի 4-9-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումը՝ Armenia Today-ի տեսանյութում։
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն օգոստոսի 4-ին կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ, տուժածներ չկան։
Իրանը կրկին կոշտ արձագանքով է սպառնացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» իրագործել ցանկացողներին։
Փաշինյանը Ալիևի և Թրամփի հետ Սյունիքով անցնող երթուղու և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հռչակագիր է ստորագրել։
Թեհրանը խոստացել է խոչընդոտել Հարավային Կովկասում ամերիկյան միջանցքի ստեղծմանը:
Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և այն գլխավորող Մեսրոպ Մեսրոպյանի դեմ։
Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Ջոն վան’տ Սխիպին։
Միջազգային մրցաշարում հայ պատանի շախմատիստները հաղթանակներ են գրանցել։




































