ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մեկնաբանել է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով ճանապարհի վերահսկողությունն ԱՄՆ-ին արտապատվիրակելու հնարավորությունը: Նրա խոսքով՝ դա լրատվամիջոցների ենթադրությունն է։
«Մենք տեսել ենք՝ նրանք (ՀՀ կառավարությունը) հայտարարել են, որ գոյություն ունեն առաջարկներ։ Այն, ինչ Ձեր մտքում հնարավոր եք համարում, ինձնից պաշտոնական դիրքորոշում մի խնդրեք։ Այն ինչ մենք գիտենք և դրա մասին ասել են ՀՀ պաշտոնյաներն այն է, որ ամեն ինչ լինելու է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո»,- ասել է դեսպանը։
Սոբհանին շեշտել է, որ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ մասնավոր ամերիկյան ընկերությունը կարող է ստանձնել «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:
Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին՝ չհստակեցնելով, թե որ կազմակերպությունների և երկրների մասին է խոսքը:
Մանրամասները՝ տեսանյութում։