Վրաստանը Հայաստանի հետ սահմանին գտնվող «Սադախլո» անցակետում ապօրինի ներկրվող ոսկյա զարդեր է հայտնաբերել, հայտնում է Sputnik Грузия-ն։
Նշվում է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնել է երկու նման դեպքի մասին։ Ըստ գերատեսչության՝ օտարերկրացիների մոտ, ընդհանուր առմամբ, 42,9 հազար լարիի (15,7 հազար դոլար) 279,9 գրամ ոսկերչական իրեր են հայտնաբերել։