Բաքվի «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ պայթել են ֆիլմի նկարահանումների համար օգտագործվող պայթուցիկ նյութերը:
Ավելի ուշ հրդեհը մեկուսացվել և մարվել է։ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է պայթյունի հետևանքով տուժածների բացակայության մասին:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունն, իր հերթին, «իրականությանը չհամապատասխանող» է անվանել «Ալով» գործարանում պայթյունի և հրդեհի մասին տեղեկատվությունը: