Կոտայքի մարզում հասակակցին դանակահարելու դեպքով 17-ամյա պատանու նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողություն, Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ գերատեսչության խոսնակի՝ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասով (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողությունը, նշել է Ավդալյանը։
Նշենք, որ Shamshyan.com-ի տվյալներով՝ հունիսի 13-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Կոտայք գյուղի վարչական տարածքում գործող «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում անհիմն պատճառով ծագած վիճաբանության ժամանակ 17-ամյա տղան դանակով հարվածել է հասակակցի կրծքավանդակին։