Հայաստանի կարատեի հավաքականի ներկայացուցիչ Գոռ Ներսիսյանը -84 կգ քաշային կարգում նվաճել է անկախ Հայաստանի առաջին մեդալը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Ներսիսյանը դարձել է Երևանում անցկացվող առաջնության տղամարդկանց կումիտեի բրոնզե մեդալակիր։
Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։ Առաջնությունը կտևի մինչև մայիսի 11-ը: