Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Կարապետ Հակոբյանն ապրիլի 25-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Երևանում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, գրում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն ընտանիքի անդամներ են՝ տղա և աղջիկ երեխաներ, նրանց տատիկը և մայրը։ Նշվում է, որ վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում։
Վրաերթը տեղի է ունեցել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ։ Վրաերթից հետո վարորդը կոտրել է հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը:
«Վրաերթի հետևանքով 2 անչափահաս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մեկ չափահաս՝ «Էրեբունի», 1 չափահաս էլ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ»,- նշել է կայքը և հավելել, որ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։