Ձերբակալել են ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Քիչ առաջ, արդեն 5-րդ անգամ, ձերբակալեցին օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Վանեցյանին»,- մանրամասնել է փաստաբանը։
Ավելի ուշ Բաբայանը հայտնել է, որ աշխատակիցները ձերբակալվել են ապօրինի զենք պահելու կասկածանքով, ապօրինի զենք չեն գտել և նրանք ազատ կարձակվեն։
Հունվարի 10-ին Քրեական ոստիկանությունը Հրազդանի կիրճում ձերբակալել, այնուհետ ազատ էր արձակել Վանեցյանին պատկանող մեքենայում գտնվող անձանց՝ «ապօրինի զենք պահելու կասկածանքով»։