ԵՄ-ն նախատեսում է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին հատկացնել ոչ մահաբեր օգնության երկրորդ փաթեթը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԵՄ ներկայացուցիչ Պեդրո Ֆոնսեկա Մոնիզին։
Նշվում է, որ առաջարկը խորհրդին է ներկայացրել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Ըստ աղբյուրի՝ առաջիկա շաբաթների ընթացքում խորհուրդը կսկսի քննարկել առաջարկը։
2024 թվականի հուլիսի 22-ին ԵՄ խորհուրդը հաստատել էր Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ՀՀ-ի զինված ուժերին 10 մլն դոլարի աջակցություն տրամադրելու ծրագիրը։ Նույն թվայանի հունիսին ԵՄ-ն 100 հազար եվրո էր հատկացրել Հայաստանում ջրհեղեղից տուժած գյուղերին աջակցելու համար։
2024 թվականի դեկտեմբերի 10-ին Եվրամիությունը 1,5 միլիոն եվրոյի դրամաշնորհ էր հատկացրել Հայաստանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար։