ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ծագումով հայ դերասան Դմիտրի Խառատյանին ծննդյան 65-ամյակի առթիվ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դուք հայտնի եք որպես տաղանդավոր, բազմակողմանի զարգացած դերասան, ակտիվ և շատ դրական անձնավորություն՝ օժտված ստեղծագործական լայն ներուժով»,- ասված է շնորհավորանքում։
Պուտինը Խառատյանին մաղթել է անսպառ եռանդ ու ոգեշնչում։ Նա նշել է, որ Խառատյանն իր հետքն է թողել կինոյում և թատրոնում, ճանաչվել է որպես էստրադային երգիչ, սիրված հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ։
Խառատյանը ռուս դերասան և երգիչ է, որը հայտնի է Гардемарины, вперед և Розыгрыш ֆիլմերում խաղացած դերերով։ Նա մոր կողմից հայկական արմատներ ունի։
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը, ինչը նշանավորում է ԱՄՆ քաղաքականության մեջ մեծ շրջադարձ,...