Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի շրջանակում ուժերը չափել է Գվատեմալայի հետ և հաղթել 89:57 հաշվով, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականի հաջորդ խաղը կկայանա հունիսի 23-ին՝ Crescenta Valley High School-ում։ Մրցակիցն Իռլանդիայի հավաքականն է: Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 4։00-ին):
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA 1000 մրցաշարում հաղթել է Չինաստանի ներկայացուցչին
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է կանանց թենիսի Qatar TotalEnergies Open մրցաշարում, որը WTA 1000 շարքի մաս է կազմում։ Նա...