Ռուս խառը մենամարտերի մարտիկ Էդուարդ Վարդանյանը Meta MMA Russian Awards 2023-ում հաղթել է «Ռուսաստանի տարվա մարտիկ» անվանակարգում՝ ստանալով ամենաշատ ձայները՝ 49։
Քվեարկությանը մասնակցել են MMA.Metaratings.ru-ի բոլոր 13 լրագրողները։ Ներկայացված բոլոր անվանակարգերում բոլորն ընտրել են երեք ֆավորիտների և ձայները բաշխել հետևյալ սխեմայով. 5 միավոր՝ առաջին տեղ, 3 միավոր՝ երկրորդ տեղ և 2 միավոր՝ երրորդ տեղի համար։
Վարդանյանն իր վերջին մենամարտն անցկացրել է 2023 թվականի հունիսին՝ ACA-ի թեթև քաշային կարգի Գրան պրիի եզրափակչի շրջանակներում՝ երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով Արտեմ Ռեզնիկովին։ Նա ունի 25 հաղթանակ և 4 պարտություն։
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA 1000 մրցաշարում հաղթել է Չինաստանի ներկայացուցչին
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է կանանց թենիսի Qatar TotalEnergies Open մրցաշարում, որը WTA 1000 շարքի մաս է կազմում։ Նա...