«Միասնական հայրենիք» կուսակցությունը, որը գլխավորում է Սամվել Բաբայանը, հայտարարել է, որ խմբակցությունը չի մասնակցելու սեպտեմբեիրի 9-ին Հանրապետության նախագահի թեկնածուի քվեարկությանը, ընտրությունները համարելով ոտնձգություն սահմանադրական կարգի նկատմամբ, հայտնում են կուսակցությունից։
«Խորհրդարանում ներկայացված չորս խմբակցությունները շարունակաբար ստեղծում են իրավաքաղաքական այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն սահմանափակում, այլև ոտնահարում են մարդու արժանապատվությունը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի ժողովրդական լայն զանգվածների կարծիքի շրջանցմամբ Հանրապետության նախագահի ընտրությունը ոտնձգություն է սահմանադրական կարգի նկատմամբ», - ասվում է հայտարարության մեջ։






































