Հայաստանի երեք ներկայացուցիչներ կմասնակցեն Արտեկում ընթացող «Մեծ փոփոխություն» մրցույթի եզրափակչին, հայտնում է Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Մրցույթին մասնակցում են 14-ից 17 տարեկան երեխաներ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթի հիմնական չափանիշը կրեատիվությունն ու շրջանակներից դուրս մտածելու կարողությունն է, այլ ոչ թե գնահատականներն ու դպրոցական արդյունքները, նշում է Ռուսական տունը։
Մասնակիցները գրել են էսսեներ, սցենարներ մուլտֆիլմերի համար և նկարահանել կարճ տեսահոլովակներ։
Ֆինալիստները տարբեր երկրներից կմասնակցեն սուպեր եզրափակիչին, որը կանցկացվի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում հուլիսի 19-ից 23-ը:
ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին
Հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...





































