Սեպտեմբերի 6-7-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կմեկնի Վլադիվոստոկ, որի ընթացքում կմասնակցի Արեւելյան 7-րդ տնտեսական համաժողովին: Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում:
Ըատ հաղորդագրության՝ սեպտեմբերի 7-ին նա ելույթ կունենա Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանում: Նշվում է, որ Ռուսաստանի նախագահի հետ համաժողովին իրենց մասնակցությունն է ունենալու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուուն-Էրդենը եւ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն: