Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։ Կա ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։
«Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ: Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը` ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար»,-գրել է Քոքոբելյանը։
Ավելի վաղ ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Քննչական կոմիտեն Տավուշի մարզային քննչական վարչության տարածքային բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր անհետացման դեպքով։
Ավելի ուշ՝ օգոստոսի 2-ին Խաչատուր Քոքոբելյանը հայտնել էր, որ հայրը գտնվել է։