Վարանդայի շրջանում իրականացված որոնումներն այսօր արդյունք չեն տվել։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։
Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1709 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից
Հուլիսի 20-29-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը...