ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանին հասցված հարվածների հերթական շարքը, հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«90-րոպեանոց հարվածների շարքի ընթացքում CENTCOM-ի ուժերը բարձր ճշգրտության զինամթերք են արձակել Մեծ Թունբ կղզում գտնվող առափնյա պաշտպանության համակարգերի, ինչպես նաև թևավոր հրթիռների պահեստների և արձակման կայանների ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։
Հրամանատարության գնահատմամբ՝ հարվածներն էլ ավելի են թուլացրել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի կարողությունը։
ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 9-ի գիշերը նոր հարվածների շարք են սկսել Իրանի տարածքի ուղղությամբ։ Թեհրանն, իր հերթին, պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Կատարում գտնվող թիրախներին։





































