Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության FIBA C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը:
Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանի թիմը 82:66 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին:
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Էնթոնի Սարգսյանը՝ օգտակարության 34 գործակցով (EFF): Նա վաստակել է 26 միավոր, կատարել 26 անդրադարձ և 1 արդյունավետ փոխանցում:
Եզրափակչում հայկական թիմը կմրցի Կոսովո-Մալթա կիսաեզրափակիչ խաղի հաղթողի հետ:
Եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին՝ ժամը 20:30-ին:





































