Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերին ստիպում են չբարձրաձայնել ԵՄ արտահանման հետ կապված խնդիրների և արտահանման փոքր ծավալների մասին, հայտնում է «Հրապարակը»։
Ըստ պարբերականի՝ ջերմոցատերերին զգուշացրել են, որ եթե նրանք հրապարակայնորեն խոսեն այն մասին, որ եվրոպական շուկան չի կարող փոխարինել ռուսական շուկային, ապա ԵՄ շուկայի հնարավորությունները կարող են փակվել նրանց համար։
Թերթը հավելում է, որ դեպի ԵՄ խոշոր արտահանում դեռևս տեղի չի ունեցել, և մի քանի երկիր ուղարկվել են միայն փորձանմուշներ։ Լրատվամիջոցի աղբյուրը նշել է, որ ջերմոցատերերի համբերությունն սպառվել է, և նրանք այլևս չեն ցանկանում լռել ստեղծված իրավիճակի մասին։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից Հայաստանից «Ռոսսելխոզնադզորը» արգելել էր ծաղիկների ներմուծումը։ Եվրոպական միությունը հունիսի 19-ին Հայաստանին 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն է հատկացրել՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։
Հուլիսի 8-ին Հայաստանից ավելի քան 22 000 վարդ չեն թույլատրել անցկացնել Վրաստան՝ ֆիտոսանիտարական պատճառներով։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները շարունակում են այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։ 2025 թվականին Ռուսաստանը ներմուծել էր Հայաստանի վարդերի մոտ 90%-ը՝ շուրջ 90 մլն ծաղիկ՝ 100 մլն ընդհանուրից։
Կարդացեք նաև՝





































