«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը կալանավորվել է։ Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ռ․ Ջ․-ն երկու ամսով կալանավորվել է։
ՔԿ-ն Ջավադյանին մեղադրանք է առաջադրել 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում), որի պատժաչափը նույնպես նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում։
Ըստ քննչական մարմնի վարկածի՝ հանդիսանալով Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար և չունենալով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին հասանելիության թույլտվություն՝ Մալոյանը նույն զորամասի գաղտնիության ռեժիմի սպա Ռ. Ջ.-ին, ով ունեցել է համապատասխան թույլտվությունը, դրդել էր հրապարակել գաղտնի տեղեկատվություն։ Դրանից հետո, ըստ նախաքննության տվյալների, գնդապետն ինքն էր հրապարակել այդ տեղեկությունները։

































