«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ պատմամշակութային արժեք հանդիսացող գտածոներ են հայտնաբերվել, հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ըստ հրապարակման՝ մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են միջնադարում ենթադրաբար կիրառվող զբաղմունքի վկայություն հանդիսացող տամա խաղի (շաշկիի նման) մասունքներ և Թամար թագուհու (միջնադարյան Վրաստանի թագուհի-խմբ.) մետաղադրամը։
Նշվել է նաև, որ ամրոցի աշտարակավոր պատի արտաքին կողմում, հայտնաբերվել է մարդկային կմախք։
ԿԳՄՍ-ից նշել են որ մաքրման և պեղման աշխատանքները շարունակվում են։






































