Հունիսի 28-ին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, Armenia Today-ին հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։20-ին՝ Մեղրի-Երևան ավտոճանապարհի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում։ Նախարարությունից հավելել են, որ հանկարծամահ լինելու հետևանքով նրա վարած «Դիպալ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել առվի վրա:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին, տեղեկացրել են ՆԳՆ-ից։ Ավելի ուշ Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ստամբոլցյանի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի մասին ավելի վաղ գրել էր Shamshyan.com-ը։
Ստամբոլցյանը ՀՀ ԱԺ պատգամավոր էր 2003 թվականի մայիսի 25-ից դեկտեմբերի 3-ը։ Նա պլաստիկ վիրաբույժ էր, հիմադրել ու ղեկավարում էր «Ավանգարդ» բժշկական կենտրոնը։
Թարմացված է՝ 29.06.2026 | 11։30




































