ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նամակ է հղել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին ՌԴ-ում ֆորումին մասնակցելու համար, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Պապոյանը խնդրել է հնարավորություն ընձեռել՝ մասնակցելու հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին, սակայն նամակին դեռևս չեն պատասխանել, և ռուսական կողմում քննարկվում է հայտի ընդունման կամ մերժման հարցը։
Ըստ աղբյուրների՝ այցի նպատակն է ռուսական կողմի հետ քննարկել Հայաստանից արտահանման խնդիրներն ու կիրառվող սահմանափակումները։
Ավելի ուշ Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նամակ գրելու տեղեկությունը՝ նշելով, որ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին:
Նյութը թարմացվել է՝ 10։00





































