Իրավապահ համակարգում քննարկվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորներից մեկի՝ կաշառքի գործով հնարավոր ձերբակալությունը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ գործը վերաբերվում է նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ քննված մի շարք գործերին և դրանց շուրջ կայացված դատական ակտերին։ Լրատվականի տվյալներով՝ իրավապահ համակարգում ներկայումս ընթանում են օպերատիվ և քննչական գործողություններ։
Կառավարության հունիսի 11-ի նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ դատավորների մեղադրել էր կոռուպցիայի մեջ՝ մեկնաբանելով 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։ Վարչապետը հայտարարել էր, որ կոռումպացված դատավորները պատասխանատվության կենթարկվեն։





































