Հունիսի 20-ին՝ ժամը 06:23-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ քաղաք տանող 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր փրկարարները պարզել են, որ որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։ Նրանք սահմանազատել են տարածքը և հեռացրել երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:





































