Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում պայմանագրային զինծառայողին ծեծի ենթարկելու դեպքով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
ՔԿ-ից մանրամասնել են, որ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ կալանքը։
News.am-ի տեղեկություններով՝ ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է, ՊՆ-ն զորացրել է նրան։ Նշվում է, որ զինծառայողը դեպքից հետո երկար ժամակ գտնվում էր վերակենդանանցման բաժանմունքում, դուրս է գրվել բուժհաստատությունից և տեղափոխվել տուն։
Ըստ ԶԼՄ-ների՝ տուժածը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։ ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։




































