Լոռիում երեխա է կորել՝ ըստ ահազանգի, նա գետն է ընկել, տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ-ից հայտնել են, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, ահազանգ են ստացել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը։ Նշվում է, որ ֆեպքի վայրում փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ։
Shamshyan.com-ը գրել է, որ երեխան ընկել է Փամբակ գետը։ Կայքի տեղեկություններով՝
երեխան 13-15 տարեկան աղջիկ է և կա ականատես, ով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։
Ավելի ուշ կայքը գրել է, որ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են կորած երեխայի մորը։ Կայքի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ երեխան քրոջ հետ է եղել, և հիմա երկուսն էլ չկան։






































