Հայաստանում հունիսի 15-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 16-28 աստիճան, երեկոյան՝ 21-23 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 18-22 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-21 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-23 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 19-23 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 20-24 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-21 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 24-28 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 26-29 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-22 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 16-20 աստիճան։ Արցախում կանխատեսվում 22 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։































